Wednesday, April 6, 2011

Համանախագահները ժամանում են Երևան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) Երևան կժամանեն ապրիլի 11–12–ին։ Այս մասին Tert.am–ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Այցի ընթացքում նախատեսվում է համանախագահների հանդիպումը նախագահի և արտգործնախարարի հետ։
Ինչ վերաբերում է համանախագահների այցին Լեռնային Ղարաբաղ, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am–ին ասաց. «Երբ համանախագահներն այցելում են տարածաշրջան, նրանք սովորաբար այցելում են նաև Արցախ, եթե եղանակային պայմանները լավ են լինում։ Տեսնենք՝ այս անգամ ինչպես կլինի»։

No comments: