Saturday, April 16, 2011

ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ ԱՅՑԸ ԱՄՆ

«Լրագիր» 15-4-2011- Երկշաբաթյա այցով ԱՄՆ-ում է գտնվում ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը: ArtsakhNews.am-ի աղբյուրները Վաշինգտնում և Նյու-Յորքում հաղորդում են, որ Մայիլյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում ( Senate Foreign Relations Committee), ելույթ ունեցել Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում, ԱՄՆ ամենաազդեցիկ վերլուծական կենտրոնում՝ Բրուքինգս ինստիտուտում:
Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղարության, Պենտագոնի, այլ պետական մարմինների, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, դիվանագետներ ՀՀ, Ադրբեջանի, Վրաստանի դեսպանատներից, Վաշինգտոնում Արցախի ներկայացուցչությունից: Մայիլյանն իր ելույթում խոսել է տարածաշրջանային հնարավոր զարգացումների մասին, Մադրիդյան սկզբունքների ոչ իրատեսական լինելու, միջազգային մոտեցումները վերանայելու անհրաժեշտության և Արցախի միջազգային ճանաչման՝ որպես ներկա պահին տարածաշրջանային կայունություն ապահովելու միակ միջոցը լինելու մասին:
Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել նաև «Ամերկայի ձայն» ռադիոկայանին:
Այժմ արցախցի վերլուծաբանը Նյու-Յորքի Կոլումբիա համալսարանում մասնակցում է THE ASSOCIATION FOR THE STUDY OF NATIONALITIES 2011 WORLD CONVENTION գիտաժողովին: Սրա շրջանակներում շաբաթ, ապրիլի 16-ին Մայիլյանը կներկայացնի իր հետազոտությունը փախստականների վերադարձի այլընտրանքների վերաբերյալ:

No comments: