Tuesday, May 17, 2011

Թուրքերը զբոսաշրջության նպատակով վերականգնել են Սվազի 1Օ61 թ.-ի հայկական գերեզմանատունը

HayNews.am. 17-5-2011- Թուրքիայի Սվազի նահանգում գտվնող 1Օ61 թվականի հայկական պատմական գերեզմանատունը վերականգնվել է Թուրքիայում Հայոց Պատրիարքարանի եւ քաղաքային ու նահանգային կառավարությունների համատեղ ջանքերով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ օրաթերթը։ Ըստ թերթի, նույն ծրագրի շրջանակներում վերականգնվել է նաեւ հարեւանությամբ գտնվող մահմեդական գերազմանատունը, փոխանցում է «Ամերիկայի Ձայնը»:
Սվազի հայկական համայնքի ղեկավար Մինաս Դյուրմազգյուլերի խոսքերով, ամռան ամիսներին սովորաբար այստեղ են ժամանում մեծաթիվ հայեր աշխարհի տարբեր հատվածներից՝ դիտելու մեկ հազարամյակ հնություն ունեցող գերեզմանատունը, սակայն վատ պայմանների պատճառով, երբեմն հեռանում՝ վատ տպավորություններով։ Ինչպես Դյուրմազգյուլերն է ասում, գերեզմանատան վերականգնումն, ի շարս այլ նպատակների, ունեցել է նաեւ զբոսաշրջությանը զարկ տալու նպատակ։

No comments: