ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ պլանավորման և վերանայման գործընթացի գնահատման 2011թ. զեկույցը, ինչպես նաև ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նորացված նախագծում ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող նպատակները և ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները:
ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները ողջունել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը և պատրաստակամություն հայտնել աջակցել վերանայման արդյունքում ձևավորված պաշտպանական բարեփոխումների ուղենիշների իրականացմանը: ՆԱՏՕ-ի անդամ երկրները բարձր են գնահատել նաև Աֆղանստանում ՀՀ զորախմբի եռապատկումը, Կոսովոյում խաղաղապահ առաքելության շարունակումը և ՀՀ-ՆԱՏՕ պլանավորման և վերանայման գործընթացի գործընկերության նպատակների իրականացման գործում գրանցված առաջընթացը:
Նիստի ավարտին ՀՀ պատվիրակությունն իր գոհունակությունն է հայտնել նիստի արդյունքների վերաբերյալ և մասնակից երկրներին շնորհակալություն հայտնել ՀՀ անվտանգության ապահովման և պաշտպանության ոլորտների զարգացման ջանքերին աջակցելու պատրաստակամության համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment