Saturday, June 18, 2011

Սերժ Սարգսյանը հանձնարարել է բարձր մակարդակով կազմակերպել Համահայկական խաղերը

Օգոստոսին կայանալիք 5-րդ Համահայկական խաղերին ընդառաջ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներ, ՀՀ նախարարներ և փոխնախարարներ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, մի շարք գերատեսչությունների ղեկավարներ:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է խաղերի կազմակերպման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը և տվել համապատասխան հանձնարարականներ:

No comments: