Sunday, July 3, 2011

Ռուսներն այսուհետ առանց վիզայի Թուրքիայում կարող են մնալ մինչև 60 օր

Tert.am. 2-7-2011- Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի քաղաքացիների համար մինչև տարեվերջ երկարացրել են երկրում առանց վիզայի մնալու ժամկետը. 30 օրվա փոխարեն ռուսները առանց վիզայի Թուրքիայում կարող են մնալ 60 օր:
2010թ. ապրիլին ուժի մեջ մտավ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների` փոխադարձ ուղևորությունների մասին 2010թ. մայիսի 12-ին Անկարայում ստորագրած համաձայնագիրը:
Ըստ համաձայնագրի` Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիները, որոնք ունեին համաքաղաքացիական, ծառայողական անձնագրեր, կարող էին միմյանց տարածքում առանց վիզայի մնալ սահմանը հատելու պահից ի վեր 30 օրվա ընթացքում:

No comments: