Saturday, July 2, 2011

Ադրբեջանցիներին անհանգստացրել է Ա.Բաղդասարյանի հայտարարությունը

Tert.am. 2-7-2011- Ադրբեջանում անհանգստություն է առաջացրել Հայաստանի անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի երեկ արած հայտարարությունը, ըստ որի Հայաստանում առաջիկայում ռուս–հայկական ռազմաարդյունաբերական 9 համատեղ ձեռնարկություն է հիմնվելու։
Aze.az–ի փորձագետների կարծիքով, ռուս–հայկական այս համագործակցությունը փորձ է հակազդելու թուրք–ադրբեջանական ռազմական տանդեմին։ Բանն այն է, որ շատ մոտ ապագայում սկսվելու է 120 մմ տրամաչափի ականանետների արտադրությունը։ Բացի այդ, Բաքուն ցանկություն է հայտնել մասնակցել թուրքական հակատանկային հրթիռային համակարգերի արտադրությանը։

No comments: