Saturday, July 2, 2011

«Ժամանակ». Մասոնների համաժողովը հետաձգվել է. Ի՞նչն է պատճառը

«Ժամանակը» երեկ այցելել է Armenia Marriott հյուրանոց, որտեղ, ըստ տարածված հաղորդագրության, պետք է անցկացվեր աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովը։
Թերթի թղթակիցը շրջել է հյուրանոցի հանդիսությունների բոլոր սրահներում, սակայն համաժողովի չի հանդիպել: Հյուրանոցի հանդիսություններով զբաղվող աշխատակիցները հաստատել են այն տեղեկությունը, որ նախօրոք պայմանավորվածություն է եղել համաժողովի անցկացման համար, սակայն համաժողովի օրը հետաձգվել է մինչեւ երկուշաբթի՝ հուլիսի 4-ը։

No comments: