Saturday, July 2, 2011

Մեդվեդևը ուղարկել է ԼՂ բանակցությունների վերաբերյալ իր տեսլականը. Սերժ Սարգսյան

Tert.am. 1-7-2011- «Կազանում մենք, իրոք, կարող էինք բեկում մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»,- Ուկրաինայում իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակցի այն հարցին, թե կազանյան հանդիպումից հետո ինչպե ՞ս է տեսնում ԼՂ բանակցային գործընթացի ապագան»:
«Նախօրեին ԵԽԽՎ ամբիոնից ես հայտարարեցի, որ Կազանում կարելի է հասնել հաջողության, եթե ադրբեջանական կողմը չներկայացնի նոր պահանջներ: Պաշտոնական Բաքուն, ցավոք, Կազանում իրեն պահեց այնպես, ինչպես, նվազագույնը, վերջին մեկուկես տարվա ընթացքում: Ադրբեջանական կողմը գոյություն ունեցող փաստաթղթին մոտավորապես 10 նոր առաջարկություն ներկայացրեց: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ փաստաթուղթը մշակված է այն աստիճանի, որ ցանկացած փոփոխություն կպահանջի փոփոխություններ այլ տեղերում, այլ կետերում, ենթակետերում: Այսինքն` այդ սցենարը կրկնվեց ամենաքիչն արդեն չորրորդ անգամ վերջին տարվա ընթացքում, վերջին 15 ամիսների ընթացքում: Ես կարծում եմ, որ համենայնդեպս, մեկ շանս արդեն բաց է թողնվել մեր կողմից: Դա չի նշանակում բանակցային գործընթացի ավարտ: Դա չի նշանակում, որ մենք չենք շարունակելու մեր բանակցությունները: Սակայն դա նշանակում է, որ ամեն դեպքում մինչ նոր հանդիպումը եղած ժամանակահատվածը մենք կորցրինք: Ռուսաստանի նախագահը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատել են իրենց մտադրությունը` հետագայում ևս ավելացնել ջանքերն այդ հարցում: Եվ երեկ ՌԴ նախագահը հեռախոսազրույցում ինձ տեղեկացրեց, որ արդեն իր տեսլականը գրավոր տարբերակով ուղարկել է: Կարծում եմ, շուտով մենք կստանանք այն ու կտեսնենք, թե ինչպե՞ս ենք այսուհետ առաջ շարժվելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:

No comments: