Saturday, July 2, 2011

Մաթեմատիկոսներն ի զորու են կանխատեսել ահաբեկչությունները

Tert.am. 2-7-2011- Մաթեմատիկոսները արդեն ի վիճակի են կանխատեսել ապագա ահաբեկչական գործողությունները՝ վերլուծելով նույն խմբավորման կողմից կազմակերպած նախորդ նման գործողությունների միջև ընկած ժամանակահատվածը:
Մասնագետներն ուսումնասիրել են տասը տարվա ընթացքում Աֆղանստանում և 2003-ից 2009-ը ընկած ժամանակահատվածում Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին տվյալները և պարզել, որ առաջին երկու ահաբեկչությունից հետո, որոնց միջև դադարի ժամանակահատվածը զգալիորեն մեծ է, հաջորդ ահաբեկչությունների միջև դադարները դինամիկ կրճատվում են, հաղորդում է NEWSru.com-ը:
Մասնագետները բանաձև են մշակել, որում ահաբեկչությունների ժամկետները հստակորեն կախված են նախորդ երկու նման գործողությունների միջև դադարի ժամանակահատվածից: Օրինակ, եթե առաջին երկու ահաբեկչությունները սահմանազատվում են 100 օրով, ապա երրորդ գործողությունը տեղի կունենա 66 օր անց, չորրորդը՝ 52 և այլն:
Գիտնականները հավաստիացնում են, որ նման օրինաչափությունը գործում է նաև այլ գործընթացների դեպքում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նավաշինության և արտադրության ոլորտներին: Այդ օրինաչափությունը բացատրվում է նրանով, որ արտադրողը ժամանակի ընթացքում անհրաժեշտ գիտելիքներ, փորձ ու միջոցներ է ձեռք բերում, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր հաջորդ գործողություն նախորդից ավելի հեշտ է տրվում:


No comments: