Saturday, July 30, 2011

Հրապարակվել են Հարիրիի սպանության կասկածյալների անունները

Tert.am. 30-7-2011- ՄԱԿ–ի հատուկ դատարանը հրապարակել է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության կասկածյալների անունները։
Ինչպես տեղեկացնում է BBC–ին, Հարիրիի սպանության 4 կասկածյալները՝ Մուստաֆա Բեդրեդդինը, Սալիմ Ջեմիլ Այյաշը, Հուսեին Հասան Օնեիսին և Ասադ Հասանը, անմիջական առնչություն ունեն լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ։
Սակայն «Հըզբոլլահը», որը կոալիցիոն կառավարություն է կազմել Լիբանանի իշխանությունների հետ, մերժել է ՄԱԿ–ի դատարանի մեղադրանքները և հայտարարել, որ թույլ չի տա ձերբակալել վերոնշյալ 4 անձանց։
Հիշեցնենք, որ Ռաֆիկ Հարիրին սպանվել է 2005թ. Լիբանանում։

No comments: