Wednesday, July 27, 2011

«Կոնգրես» հյուրանոցը հրաժարվել է դահլիճ տրամադրել «Սարդարապատին»

«Սարդարապատ» նախաձեռնության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ հուլիսի 27-ին, ժամը 13։00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Combined Hall» դահլիճում պետք է տեղի ունենար «Policy Forum Armenia» կազմակերպության համանախագահ Դավիթ Գրիգորյանի բանախոսությամբ «Սփյուռք-Հայաստան փոխհարաբերություններ. ներկան և հեռանկարները» թեմայով քննարկում։
«Կոնգրես» հյուրանոցի ներկայացուցիչը հուլիսի 26–ին «Սարդարապատ» նախաձեռնության պատասխանատուին իրազեկել է սակայն, որ «Combined Hall» դահլիճը տեխնիկական պատճառներով չի կարող սպասարկել այդ միջոցառումը, թեև առկա էր փոխադարձ պայմանավորվածություն։
«Հայաստանի իշխող ռեժիմը հավատարիմ իր որդեգրած ներքին հակաժողովրդական քաղաքականության, վերջին երկու ամսում երկրորդ անգամ անուղղակի միջամտությամբ արգելում է «Սարդարապատ» նախաձեռնության կազմակերպված միջոցառումները։
Այնուամենայնիվ, Policy Forum Armenia» կազմակերպության համանախագահ Դավիթ Գրիգորյանի հետ կլոր սեղանը տեղի կունենա հուլիսի 27-ին, ժամը 13։00-ին ՄԻԺԻ գրասենյակում /հասցեն՝Այգեձոր 4/1/»,– ասվում է հաղորդագրության մեջ։

No comments: