Saturday, July 2, 2011

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի տարածաշրջանային ֆորմատով. Ալի Լարիջանի

Tert.am. 1-7-2011- Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ գերտերությունները շահագրգռված չեն հակամարտության կարգավորմամբ, տեղեկացնում է salamnews-ը։
«Խոշոր տերությունները հակամարտություններում իրենց շահերն են հետապնդում։ Չնայած Մինսկի խումբն արդեն երկար տարիներ զբաղվում է այդ հարցով, սակայն ոչ մի արդյունքի չի հասել։ Իրանը ճանաչում և պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ թե գերտերությունների միջնորդությամբ, այլ տարածաշրջանային ֆորմատով», – ասել է Լարիջանին։

No comments: