Panorama.am. 1-7-2011- «Ադրբեջանում գործող հակաիրանական խմբավորումների գործունեության հարցը ևս կարող է քննարկվել Իրանի մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի` Ադրբեջան կատարած այցի ընթացքում»: Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքին տված հարցազրույցում նշել է Իրանի մեջլիսի պատգամավոր, մեջլիսի նախագահության պատվիրակության քարտուղար Մոհամմադ Հոսեյն Ֆարհանգին:
Լրագրողի այն հարցին, թե ո՞րն է իրանա-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը խոչնդոտող հիմնական խնդիրը, իրանցի պատգամավորը պատասխանել է. «Երկու կողմերի լուրջ կամքի բացակայությունը` զարգացնելու երկկողմ հարաբերությունները, միևնույն ժամանակ, ծայրահեղական գործընթացներին անուշադրություն դարձնելը»:
Այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է Իրանի հետ ընդլայնել հարաբերությունները, Հոսեյն Ֆարհանգին պատասխանել է. «Այդ խնդիրը պարզ կդառնա ապագայում, Ալի Լարիջանիի այցից հետո»:
«Իրդիփլոմասի» կայքի լրագրողի հնչեցրած հարցին, թե «Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում առկա խնդիրներից մեկն էլ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններն են: Արդյո՞ք այդ հարցը ևս կքննարկվի բանակցությունների ժամանակ»,- իրանցի խորհրդարանականը պատասխանել է, որ կքննարկվեն միայն այն խնդիրները, որոնք առնչվում են Ադրբեջանին և Իրանին:
Նշենք, որ իրանական կայքերը հաճախ են անդրադառնում Ադրբեջանի պետական և ոչ պետական կազմակերպությունների և պաշտոնյաների հակաիրանական գործունեությանը, որոնք արժանանում են իրանական կողմի խիստ քննադատությանը:
Ըստ իրանական կայքերի` Ադրբեջանը կեղծում է Իրանի պատմությունը, Ադրբեջանի դպրոցական դասագրքերում, ինչպես նաև ԳԱԱ ատլասում Իրանի հյուսիսային մի քանի նահանգները ընդգրկված են Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի պետական ԶԼՄ-ները, ի դեմս պետական «ԱզԹիՎի» հեռուստաալիքի, պատմությանն առնչվող պարսկերեն լեզվով հաղորդումներում Իրանն անվանում են «Հարավային Ազերբայջան»:
Բացի այդ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երբ, իրեն հռչակեց աշխարհի ազարիների առաջնորդ, իրանցի պաշտոնյաները հանդես եկան քննադատական հայտարարություններով: Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարեց. «Այդպիսի երևակայական հայտարարությունները նոր երևույթ չեն Ադրբեջանի ղեկակավարների շրջանում, և դա նրանց ոչ լիարժեքության զգացումն է»:
Նշենք, որ երեկ եռօրյա այցով Ադրբեջան է այցելել ԻԻՀ մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:

No comments:
Post a Comment