Saturday, July 30, 2011

Իլհամ Ալիև. «Ադրբեջանը երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը կամ նրա միացումը Հայաստանին»

7Or.am. 30-7-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «The Business Year» թերթին, որի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը՝ այն անվանելով Ադրբեջանի ամենամեծ խնդիրը։
Ալիևը հայկական կողմին մեղադրել է «ապակառուցողական դիրքորոշման» համար։
«Ամեն անգամ, երբ, թվում է, թե մենք մոտեցել ենք հակամարտության լուծմանը, Հայաստանում մի բան տեղի է ունենում. նախագահի հրաժարականը, վարչապետի»,–հայտարարել է Ալիևը։
Ալիևը ասել է, թե Ադրբեջանը կողմ է հակամարտության շուտափույթ կարգավորմանը, բայց երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ նրա միացումը Հայաստանին։

No comments: