Saturday, July 2, 2011

Հ. Մուրադյան. ՀՀ ԱԳ նախարարի վրաստանյան հանդիպմանը հարցերի սահմանափակում չի եղել

Panorama.am. 1-7-2011- «Ս. թ. հուլիսի 1-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրված տեղեկատվությունն առ այն, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Վրաստանում տեղի հայ համայնքի հետ հանդիպումից առաջ խնդրանք է եղել, որ անցանկալի հարցեր չտրվեն, այն աստիճան սուտ է, որ ուղղակի բառեր չենք կարող գտնել մեր վրդովմունքն արտահայտելու համար»,- այս մասին Panorama.am-ի հետ զրուցում ասաց Վրաստանում հայ համայնքի ղեկավար Հենրիխ Մուրադյանը:
Նրա խոսքերով, հունիսի 29-ին տեղի ունեցած՝ հայ համայնքի հետ հանդիպմանը մասնակցել են շուրջ 100 վրացահայեր, որոնք ներկայացնում էին Վրաստանի հայ համայնքի գրեթե բոլոր կառույցները՝ բոլոր շրջաններից՝ այդ թվում Ջավախքից:

«Ծավալված զրույցի ընթացքում հնչել են բազմաբնույթ՝ այդ թվում շատ սուր հարցեր առանց որեւէ սահմանափակումների»,- ասաց Հ. Մուրադյանը:

No comments: