Saturday, July 30, 2011

Մեդվեդևի առաջարկները վերստին ի վնաս մեզ էին. ԼՂ նախկին ԱԳ նախարարը

Tert.am. 29-7-2011- «Ես կարծում եմ, որ Մեդվեդևի առաջարկները վերստին ավելի շուտ ի վնաս մեր շահերի են եղել, և միտված են եղել մեզնից նոր զիջումներ կորզելու, բայց Հայաստանը իր զիջումների սահմանը բաց տեքստով չի նշել»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՂ նախկլին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին։ Ըստ նրա՝ նախագահներին ուղարկված Մեդվեդևի առաջարկները կրկին պտտվում էին «տարածքներ՝ հարաբերական անկախության դիմաց» մոդիֆիկացիայի շուրջ։ «Գուցե ժամկետների, տարածքների չափերի փոփոխություն կար, բայց չեմ կարծում, որ դրանից դուրս է»,– ընդգծեց նա։
Նախկին դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի արդի քաղաքականության շրջանակներում մեզ համար լավագույն ելքը ստատուս քվոյի պահպանումն է։ «Ես կարծում եմ, որ դա Ռուսաստանի համար ցանկալի տարբերակը չէ, բայց միակ հնարավորությունն է առայժմ։ Այլ խնդիր է, որ ժամանակը չի աշխատում հօգուտ Ռուսաստանի։ Իրականում մենք չգիտենք՝ ինչպիսի Ռուսաստան կունենանք 10 տարի հետո,»,– հայտարարեց նա՝ ավելացնելով, որ Ռուսաստանում ևս կառավարման նոր փիլիսոփայության կարիք կա։
Մելիքյանը համոզված է, որ Ռուսաստանը մեզ համար կարևորագույն ռազմավարական դաշնակիցն է լինելու նաև առաջիկայում։


No comments: