Sunday, July 3, 2011

Իրանի խորհրդարանի նախագահ. Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ դատարանը խոսափող է Վաշինգթոնի ձեռքին

News.am. 2-7-2011- Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, թե ԱՄՆ-ը օգտագործում է Լիբանանի հարցով ՄԱԿ-ի Հատուկ դատարանը լիբանանյան նոր կառավարությունը ապակայունացնելու համար:
«ԱՄՆ-ը կատաղության մեջ է Լիբանանում նոր կառավարության պատճառով եւ ամեն կերպ փորձում է սաբոտաժի ենթարկել նոր կառավարության ծրագրերն ու ապակայունացնել իրավիճակը երկրում»,- ասել է Լարիջանին, հաղորդում է IRNA գործակալությունը:
Նա նաեւ հայտարարել է, թե ԱՄՆ-ը իր հատուկ ներկայացուցչին ուղարկել է Լիբանան` իրավիճակը սադրելու եւ այն իր ուզած հունով փոխելու համար:
Ըստ Լարիջանիի, նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը եւս մեկ օրինակն է, թե ինչպես է ԱՄՆ-ը միջազգային կազմակերպություններն օգտագործում իր շահերի պաշտպանության համար:

No comments: