Sunday, July 3, 2011

Թուրքիայի խորհրդարանն անելանելի վիճակում է

Panorama.am. 2-7-2011- Թուրքիայի խորհրդարանը շարունակում է անելանելի իրավիճակում մնալ, ինչը որոշ փորձագետներ անվանել են ժողովրդավարական գործընթացի «ծաղրանք», իսկ ոմանք էլ՝ քաղաքական կուսակցությունների կողմից արված խորամանկ քայլ:
Այս մասին գրում է «People’s Daily» պարբերականը:

«Իրավական առումով խորհրդարանը գործում է առանց ընդդիմադիր ներկայացուցիչների և դրա համար այն ինչ հիմա տեղի է ունենում խորհրդարանում, չի կարելի որակել որպես ժողովրդավարացման գործընթաց: Այս անելանելի իրավիճակին վերջ դնելու համար բոլոր կուսակցությունները պետք է բանակցություններ սկսեն և փոխզիջման գան», - հայտարարել է Յեդիտեպ համալսարանի սահմանադրական իրավունքի փորձագետ Էկրամ Ալի Ակաթուրքը:
Աղբյուրի փոխանցմամբ, այս ամենի պատճառը թուրքական դատարանի որոշումն էր, որի համաձայն`Ժողովրդա-հանրապետական կուսակցության և քրդամետ կուսակցության պատգամավորներից մի քանիսը զրկվել են մանդատներից:
Դատարանն իր այս որոշումը պատճառաբանել է այն իրողությամբ, որ այս նորընտիր պատգամավորներն ազատազրկման մեջ են գտնվում: Ընդդիմադիրները պնդում են, որ սա թուրքական օրենքների կոպիտ խախտում է, քանի որ ազատազրկման մեջ գտնվող, բայց դեռևս չդատապարտված ցանկացած անձ խորհրդարան մուտք գործելու դեպքում ավտոմատ կերպով սկսում է օգտվել պատգամավորական անձեռմխելիությունից:

No comments: