Tuesday, July 26, 2011

Թեհրանն իրանցի ֆիզիկոսի սպանության համար մեղադրում է ԱՄՆ–ին և Իսրայելին

Tert.am. 25-7-2011- Իրանցի ֆիզիկոսի սպանությունը կազմակերպել են ԱՄՆ–ն և Իսրայելը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին։
«Այդ ահաբեկչական գործողությունն իրականացվել է Ամերիկայի և սիոնիստական ռեժիմի համագործակցության արդյունքում»,– ասել է Լարիջանին։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թեհրանում իրականացված հարձակման հետևանքով սպանվել է միջուկային ֆիզիկոս Դարիուս Ռեզաի Նեջադը։ Հարձակման պահին մարմնական վնասվածք է ստացել նաև 35-ամյա ֆիզիկոսի կինը։

No comments: