Monday, July 4, 2011

Դիարբեքիրում քրդերը «Քրդստանի խորհրդարան» են նախապատրաստում

HayNews.am. 4-7-2011- Թուրքիայում քրդերը պատրաստվում են սեփական խորհրդարանը ստեղծել: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի» համանախագահ Ահմեթ Թյուրքը: Այս մասին հայտնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը: Թյուրքը նշել է, որ «Քրդստանի խորհրդարանը» ստեղծվելու է Դիարբեքիրում:
«Քրդստանի խորհրդարանը» ստեղծելու ենք մեր ազգի հետ: Մեզ ընտրելու է ժողովուրդը: Գործելու ենք միասին«,-հայտարարել է քուրդ առաջնորդը և հավելել. «Բոլորին պետք է ցույց տանք այս ազգի (քրդերի) ուժը»:
Նշենք, որ Դիարբեքիրը (քրդերն կոչում են Ամիդ), որը գտնվում է հայկական Աղձնիք նահանգում, Տիգրանակերտ քաղաքից ոչ հեռու, հաճախ անվանվում է «Քրդստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք»:

No comments: