Monday, July 4, 2011

Ադրբեջանը մտադիր չէ կրճատել Աֆղանստանում իր խաղաղապահ զորակազմի թիվը

News.am. 4-7-2011- Բաքվի Չմիանալու շարժմանը միանալու որոշումը չի ազդի այլ միջազգային մազմակերպությունների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ նրա հարաբերությունների վրա»,- հայտարարել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Խազար Իբրահիմը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի հարաբերություններն ընթանում են դրական ուղղությամբ:
«Ադրբեջանը ոչ միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, այլեւ շատ սերտորեն համագործակցում է Դաշինքի հետ»,- ասել է Իբրահիմը:
Նա նաեւ հայտարարել է, որ, որ Ադրբեջանը դեռ մտադիր չէ կրճատել իր խաղաղապահ զորակազմի թիվն Աֆղանստանում: «Որքան ինձ հայտնի է, ԱՄՆ-ի զորքերը կմնան ՆԱՏՕ-ում: Օբաման, ուղղակի, որոշում է կայացրել հուլիսին 30 հազարով կրճատել ամերիկյան զորքերի թիվն Աֆղանստանում եւ Ադրբեջանը կշարունակի իր ներդրումն ունենալ այդ հարցում»,-հայտարարել է Իբրահիմը:

No comments: