Wednesday, July 27, 2011

Թուրքական տանկերը մտել են Իրան

Tert.am. 26-7-2011- Թուրքիայի զինված ուժերին պատկանող 20 տանկ այսօր հատել է սահմանն ու մտել Իրան։
Ինչպես տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, թուրքական տանկերը մասնակցելու են իրանական բանակի կողմից PJAK–ի (Քրդստանի ազատ կյանք կուսակցություն – PKK-ի իրանյան թևը) դեմ իրականացվող անդրսահմանային գործողությանը։
«Ֆըրաթը» տեղեկացնում է նաև, որ օրեր առաջ Իրանի տարածք են մտել 300 թուրք զինվորներ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, PJAK–ի և իրանական բանակի միջև 10 օր շարունակվող բախումների հետևանքով զոհվել է 255 իրանցի զինվոր:
Հուլիսի 16-ից ի վեր Իրանի բանակը PJAK–ի դեմ Իրաքի հետ սահմանին լայնամասշտաբ գործողություն է իրականացնում: Իսկ օրեր առաջ Իրանի բանակը ներխուժել է Իրաքի տարածք և խորացել 4 կմ:
PJAK–ի դեմ իրականացվող գործողությանը մասնակցում են հազարավոր իրանցի զինվորներ։ Բացի այդ, իրանական զորամիավորումները ծանր հրետանիով ռմբակոծում են Իրաքի տարածքում գտնվող քրդական գյուղերը, ինչի հետևանքով զոհվել և մարմնական վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիական անձինք:

No comments: