Saturday, July 16, 2011

«Today’s Zaman». «Մադրիդյան սկզբունքներ` խաղաղությո՞ւն , թե՞ նոր պատերազմ»

Panorama.am. 15-7-2011- «Today’s Zaman» պարբերականը հրապարակել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հալիթ Գյուլշենի հոդվածը, որը վերնագրված է «Մադրիդյան սկզբունքներ` խաղաղաությո՞ւն , թե՞ նոր պատերազմ»:
Հոդվածում նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն 20 տարի և մինչև այսօր չի հաջողվել լուծում գտնել:
Մինսկի խմբի նախաձեռնությունները, որոնք ավելացել են վերջին տարիներին, նույնպես կողմերին չբերեցին ոսկե միջինի: ԼՂ հիմնախնդրի շուրջ Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ, փաստորեն, կողմերը ոչ մի էական արդյունք չգրանցեցին: Իսկ դրանից հետո Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները հանդես եկան փոխադարձ մեղադրանքներով: Եվ այս իրավիճակն ունի մեկից ավելի պատճառներ:

Այն հանգամանքը, որ Հայաստանը չի փորձում զիջումների գնալ, դա պարզ է, ինչպես նաև պարզ է, որ ոչ մի պետություն չի փորձում Հայաստանին դրդել նման քայլ կատարելու համար:
Մադրիդյան սկզբունքները այսօրվա տեսքով շատ բարդ կլինի ընդունել և իրագործել: Գլխավոր պատճառն այն է, որ թեև սկզբունքները նախատեսում են ԼՂ շրջապատող տարածքների հանձնում հայերի կողմից, սակայն ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու է հետագա տարիներին, հանրաքվեի միջոցով: Ակնհայտ է, որ սա նշանակում է, որ Ադրբեջանը կկրոցնի ԼՂ-ն, իսկ Ադրբեջանը չի պատրաստվում ընդունել այս առաջարկությունները:
Հիմնախնդիրը փակուղի է մտնում նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի պատճառով: Մյուս կողմից էլ, եթե կողմերը կարողանան փոխզիջման հասնել Մադրիդյան սկզբունքների հարցում, ապա`Հայաստանում կլինի հետևյալ պատկերը:
Չնայած Հայաստանը կստանա այն, ինչ ցանկանում է ստանալ, իսկ եթե ընդունվեն սկզբունքները` որոշ տարածքների հանձնումը սուր հակազդեցություն կառաջացնի Հայաստանի հասարակությունում:
Իսկ Ադրբեջանում հետևյալ պատկերը կլինի. եթե Ադրբեջանը ընդունի սկզբունքները, ապա Ադրբեջանում ավելի լուրջ իրադարձություններ կլինեն այս առնչությամբ, քան Հայաստանում: Ալիևի վարչակազմը կբախվի բողոքի զանգվածային ցույցերի: Ավելին, հնարավոր է պառակտում վարչակազմի ներսում: Այդ իրավիճակը կհանգեցին այն բանին, որ Ադրբեջանի ներքին քաղաքականությունում կսկսվի անկայունություն, իսկ թե ինչ կլինի հետ, դժվար է կանխատեսել:
Հատկապես Ադրբեջանում կան լուրջ անհանգստություններ, որ Մինսկի խումբն իրականացնում է հետաձգման քաղաքականություն: Մենք պետք է նկատենք, որ այս կարծիքն այնքան էլ սխալ չէ, քանի որ ԼՂ-ում այնպիսի իրավիճակ է, որ գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխությունը, նույնիսկ խաղաղության փաստաթղթով, տարածաշրջանում կարող է հանգեցնել անսպասելի արդյունքների: Այդ պատճառով Մինսկի խումբը գործում է զգուշությամբ:

No comments: