Tert.am. 16-8-2011- Ադրբեջանում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան կարծիք է հայտնել ,որ Կազանում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին չի հաջողվել համաձայնության գալ խնդրի շուրջ, սակայն դա չի կարելի բանակցությունների տապալում համարել, քանի որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիի հանդիպումը որոշակի դրական արդյունք է տվել։«Մենք բանակցությունները տապալված չենք համարում և կցանկանայինք գործընթացի շարունակությունը տեսնել», – ասել է Կոբիան։
Նա նաև մտահոգություն է հայտնել հրադադարի պայմաններում զինված ուժերի շփման գծում արձանագրվող զոհերի փաստի կապակցությամբ. «Հրադադարի պայմաններում նման դեպքեր պետք է չլինեն, զոհեր պետք է չլինեն։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը»,– նշել է Կոբիան։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment