Tuesday, August 16, 2011

ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան. Ադրբեջանը հուսահատ վերաբերմունք է դրսևորում «եռակողմ քաղաքականության» նկատմամբ

Panorama.am. 16-8-2011- «Թեև Ադրբեջանում տեղի ունեցող ժողովրդական հուզումները նման չեն ո’չ գունավոր հեղափոխություններին և ո’չ էլ «արաբական գարունին», այնուամենայնիվ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի հասարակության բողոքին»:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ` նշել է ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան, ռազմավարական հարցերով իրանցի փորձագետ Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին:
«Ադրբեջանը ներկայում ջանքեր է գործադրում, որպեսզի նոր ուղիներ փնտրի Եվրամիության նոր հարևանություն ծրագրի շրջանակներում համագործակցություն ունենելու նպատակով, սակայն մինչև անհրաժեշտ ստանդարտների հիմնումը, հասարակության իրավունքների շրջանակներում պետք է ապահովի նաև կրոնական հասարակության պահանջները»,- նշում է իրանցի փորձագետը:
ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նշում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքեր են գործադրվում, սակայն Ադրբեջանը որոշ հանգամանքներում հուսահատ վերաբերմունք է դրսևորում եռակողմ քաղաքականության նկատմամբ»:

No comments: