Saturday, August 6, 2011

.Ադրբեջանական հոխորտանք` Մեդվեդևի հանդեպ

Bnaban.am. 6-8-2011- «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանեց իր խաղաղարարի դիմակը և ըստ էության սպառնաց Ադրբեջանին, վրացական իրադարձությունների կրկնությամբ, Ղարաբաղում(Արցախ- խմբ.) ռազմական գործողությունների սկսման դեպքում»,_ հայտարարել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն մեկնաբանելով ՌՖ նախագահի հայտարարությունը այն մասին, որ Վրաստանին խաղաղություն պարտադրելու գործողությունն, ինչն իրականացրեց Ռուսաստանը 2008 թ-ին Հարավային Օսեթիայում, լուրջ դաս էր Հայաստանի ու Ադրբեջանի համար, որոնք հակամարտում են Լեռնային Ղարաբաղի պատճառուվ:
«Նախագահ Դմիտրի Մեդվեդևն, ըստ էության խոստովանեց, որ Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի հետևում, հենց Ռուսաստանն է կանգնած: Փոխանակ սպառնալու Հայաստանին ազատագրելու Ադրբեջանի գրավյալ տարածքները, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի տարածքներից դուրս, Մեդվեդևը սպառնում է Ադրբեջանին օգոստոսյան դեպքերի կրկնությամբ»,_ նշեց նա:
Գյուլուզադեի կարծիքով, իրականում Ռուսաստանը շահագրգիռ չէ հակամարտության լիարժեք կարգավորմամաբ, քանի որ դա թույլ է տալիս մշտական հսկողության տակ պահելու, ինչպես Հայաստանին, նույնպես և Ադրբեջանին, այս կերպ, թույլ չտալով արմտյան երկրների ազդեցության ուժեղացում այդ երկրներում: Ինչպես կարծում է քաղաքագետը, Ռուսաստանի միջնորդական ակտիվությունը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ` «գործնթացի նմանակում»:
«Մեդվեդևի հայատարարությունն խոսում է այն մասին,որ Ռուսաստանը խստացնելու է իր դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ: Մոսկվան ջղայնացած է այնբանից, որ Ադրբեջանը շարունակում է իր արևմտամետ դիրքորոշումը, իսկ ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցությունը , ժամանակի ընթացքում ավելի է ամրապնդվում, և Մոսկվան զգում է որ այն կավարտվի` դաշինքին մեր անդամակցմամբ: Բացի այդ, Ռուսաստանը կատաղածէ Ադրբեջանի վրա, այն բանի համար, որ նա իր համաձայնությունն է տվել մասնակցելու «ՆԱԲՈւԿԿՈ» (NABUCCO) գազատարին, որը շրջանցում է ռուսական տարածքը: Ինչպես դուք գիտեք, Ռուսաստանը առաջարկեց Ադրբեջանին ` տալու իրեն ամբողջ գազը, բայց Ադրբեջանը հրաժարվեց այդ առաջարկից: Այնպես որ նմանատիպ հայտարարություններ դեռ երկար կհնչեն ռուսական ղեկավարների շուրթերից»_ ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է առաջիկայում Ռուսաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը,ինչպես Աբխազիան ու Հարավային Օսեթիան, քաղաքագետը պատասխանեց, որ Ռուսաստանն այդ քայլին չի գնա . «Նա մեզ կսպառնա դրանով, բայց դա չի նշանակում, որ նա երբևէ կճանաչի: Մոսկվան կջանա խաղալ այդ փաստարկով և ադրբեջանական ղեկավարության վրա քաղաքական ճնշումներ գործադրել: Բայց Ադրբեջանի ղեկավարությունը բավականին վստահ է իր վրա, և չի տրվի նմանօրինակ ճնշմանը»:
Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն նույնպես համարում է , որ Դնիտրի Մեդվեդևը այդ հայտարարությամբ «շանտաժի է ենթարկում Ադրբեջանին»:
«Թե ով պետք է դասեր քաղի 2008թ-ի վրացական դեպքերից, ապա դա Ռուսաստանն է: Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ճանաչումով ոչնչի չհասավ, ընդհակառակը ավելի փչացրեց` աշխարհում,իր առանց այդ էլ փչացած հեղինակությունը: Նայեք, ով պաշտպանեց Ռուսաստանին այդ հարցում` Վենեսուելան, Նաուրուն, Նիկարագուան, նույնիսկ գաճաճ պետություն` Վանուատուն, որոշեց չկապվել նրա հետ: Եվ Մեդվեդևը դրանից հետո հայտարարում է, թե Ադրբեջանը դասեր պետք է քաղի այդ իրադարձություններից: 2008-ի այդ ամբողջ կամպանիան ցույց տվեց, որ Ռուսաստանը չունի դաշնակիցներ, չունի նորմալ բանակ և դիվանագիտություն: Այնպես որ ավելի լավ է Մեդվեդևը մտածի այս հարցերի շուրջ, այլ ոչ թե սպառնա այլ երկրների վրացական իրադարձությունների կրկնմամբ»,_ ասաց նա:

No comments: