Friday, August 26, 2011

«Արաննյուզ.իռ». Ադրբեջանը վերածվել է հակաիրանական բազմաթիվ գործողությունների իրագործման բազայի

Panorama.am. 25-8-2011- «Միջուկային հարցերով իրանցի գիտնական, Թեհրանի համալսարանի դասախոս` Մասուդ Ալի Մոհամմադիի նկատմամբ ահաբեկչություն իրականացրած հիմնական անձանցից մեկը` Մաջիդ Ջամալի Ֆաշին, դատարանում հայտարարել է, որ մի քանի անգամ Իսրայելի հատուկ ծառայության` ՄՈՍԱԴ-ի անդամների հետ, հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում»:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` դատական նիստի ընթացքում տեղեկացրել է Ջամալի Ֆաշին:
«Իսրայելի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ առաջին անգամ հանդիպել եմ Թուրքիայի Անթալիա քաղաքում, որից հետո ՄՈՍԱԴ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում եմ ունեցել Ադրբեջանում, որտեղ նրանք ինձ բացատրել են Իսրայել այցելելու և բուն գործողություններն իրականացնելու վերաբերյալ որոշ մանրամասներ»,-խոստովանել է Ջամալի Ֆաշին:
Կայքի հոդվածագիրը վերջում ավելացնում է. «Ադրբեջանի Հանրապետությունը վերածվել է իսրայելական ոչ պաշտոնական բազայի, որտեղից էլ իրականացվում են հակաիրանական բազմաթիվ գործողություններ»:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը հաղորդել էր, որ Ադրբեջանի տարածքում Իսրայելի կողմից իրականացվող հետախուզական գործունեության մասին օգոստոսի 9-ին Ադրբեջանի նախագահին ուղղված նախագզուշական հայտարարության մեջ ակնարկել էր նաև ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին:
Իսկ «Թաբնաք.իռ» կայքի մեկնաբանն էլ, խոսելով Ադրբեջանի իրականացրած հակաիրանական մի շարք քայլերի մասին, նշում է.
. Իրանցի միջուկային հարցերով զբաղվող գիտնականներից մեկի նկատմամբ ահաբեկչություն իրականացրած անձանց Ադրբեջանի Հանրապետությունը հեշտացրել է Իսրայել գնալու և վերադառնալու գործընթացը»
.«Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը վերջերս հակաիրանական ուղղվածությամբ նիստ էր հրավիրել
. Ադրբեջանի Հանրապետության դպրոցական դասագրքերում Իրանի զգալի տարածքներ ներկայացվում են որպես Ադրբեջանից անջատված տարածքներ
. Ադրբեջանը, ի պատասխան Իրանի, հրաժարվում է վերացնել վիզային ռեժիմը
. Ադրբեջանական Մոնաֆեղին խմբավորման անդամները վերջերս հարցազրույց են տվել ANS հեռուստատեսությանը

No comments: