Friday, August 26, 2011

Թուրք նախարարը խոստացել է ուսումնասիրել, թե ինչպես է մզկիթը վերանորոգումից հետո եկեղեցի դարձել

News.am. 26-8-2011- Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը եւս անդրադարձել է Իզմիր նահանգի Չեշմեյի շրջանում 1874-ին կառուցված եւ Աթութուրքի օրոք մզկիթի վերածված հունական Սուրբ Կոստանդինոս եկեղեցին սկանդալային վերանորոգմանը։
Թուրք նախարարը նշել է, թե ինքը տեղյակ է, որ կրոնական հաստատության մի մասը, որտեղ կան եկեղեցու մնացորդները, հատուկ օրերին բացվել են հատուկ հյուրերի համար։ «Ես նախընտրական շրջանում եղել եմ այդտեղ, այն որպես մզկիթ էր օգտագործվում։ Ես անպայման տեղում կուսումնասիրեմ, թե ինչպես է մզկիթը եկեղեցու վերածվել»,-ասել է թուրք նախարարը։
Նշենք, որ Չեշմեյի շրջանի Սուրբ Կոստանդինոս եկեղեցին, որը Աթաթուրքի օրոք մզկիթի էր վերածվել, վերջին օրերին ավարտված վերանորոգումից հետո կրկին եկեղեցի է դարձել, ինչը առաջ է բերել թուրքերի խիստ դժգոհությունը։

No comments: