Tuesday, August 16, 2011

Բաքվում Իսրայելի դեսպանությունը կրճատել է հակաիրանական քարոզչությամբ զբաղվող կենտրոնի բյուջեն

Panorama.am. 16-8-2011- «Ադրբեջանի Քաղաքական տեխնոլոգիաների և նորարարությունների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն, ով նախկինում համարվում էր իրանա-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջատագովը, վերջին մեկ տարվա ընթացքում վերափոխվել է հակաիրանական սուր քարոզչություն իրականացնող հիմնասյուներից մեկը»:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածում նշվում է. «Մուբարիզ Ահմեդօղլուն այցելել է Իսրայել, որտեղ մասնակցել է «ԶԼՄ-ների միջոցով հակաիրանական քարոզչություն իրականացնելու թեմայով» սեմինարներին և հակաիրանական գործունեություն իրականացնելու նպատակով խրախուսվել է ֆինանսական միջոցներով:
Սակայն Մուբարիզ Ահմեդօղլուին չի հաջողվել դա իրականացնել, քանի որ վերջինիս հակաիրանական ուղղվածությամբ վերլուծություններն ու հոդվածները հիմնված են ստի և կեղծիքի վրա, և հասարակական կարծիքի վրա չէին կարող որևէ ազդեցություն գործել»:
«Խոսակցություններ կան, որ վերջին շրջանում Բաքվում Իսրայելի դեսպանությունը կրճատել է Մուբարիզ Ահմեդօղլուի կենտրոնին հատկացնող ֆինանսական միջոցները, այդ իսկ պատճառով վերջին շրջանում նվազել է վերջինիս ղեկավարած կենտրոնի իրականացրած հակաիրանական քարոզչությունը»,-եզրափակում է հոդվածագիրը:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «աթինյուզ.քոմ» կայքը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Քաղաքական տեխնոլոգիաների և նորարարությունների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդողլուն մամլո ասուլիսի ժամանակ Իրանի անկախ քաղաքականության մասին հանդես է եկել բացահայտ վիրավորական մեկնաբանություններով:

No comments: