Tuesday, August 16, 2011

Թուրքիան պատերազմի՞ է պատրաստվում

«Լրագիր» 16-8-2011- Թուրքիայի բանակի պահեստային սպաները կանչվել են արտակարգ զինվորական հավաքի: Թուրքական “Զաման” թերթի փոխանցմամբ, զինկոմիսարիատեր ժամանած սպաներին ուղարկում են Սիրիայի հետ սահման, որտեղ, ըստ երևույթին, զինված բախումներ են սպասվում:
Սիրիա-թուրքական սահմանում իրավիճակը պայթյունավտանգ է դառնում: Սիրիան կարող միակ երկիրը դառնալ, որտեղ Արևմուտքը կթույլատրի Թուրքիային միջամտել և դիվիդենտներ շահել մեծ պատերազմից: Մինչ այժմ ԱՄՆ-ն բավական զուսպ էր վերաբերվում Թուրքիայի “խաղաղարար” նախաձեռնություններին:
ԱՄՆ-ն մերժել է Իրանի միջուկային ծրագրում Թուրքիայի միջնորդ դառնալու առաջարկը, ինչպես նաև թույլ չեն տվել Լիբիայի հարցում “թփրտալ”: Այժմ, կարծես, ԱՄՆ-ն հավանություն է տվել Թուրքիայի միջամտությանը:
Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ մեծ խաղում Թուրքիայի միջամտությունն իր իսկ համար կավարտվի մասնատումով: Սակայն ինչպիսի՞ն են թուրքական ղեկավարության հաշվարկները: Ի՞նչ դիվիդենտներ է նա ցանկանում ստանալ Սիրիայից: Արդյո՞ք դա չի ավարտվի Սիրիայի մի մասին բռնակցումով, որը Թուրքիան դեռևս օսմանյան տարածք է համարում:
Բացի այդ, իսլամական աշխարհում առաջատարի դերին ձգտող Թուրքիան գոնե մեկ անգամ պետք է թևեր ու ճանկեր ցույց տա: Մեկ ռազմական գործողությունը կարող է “ապացուցել” իսլամական աշխարհին ավելին, քանի դիվանագետների հարյուրավոր այցերը: Եվ գործողության վայրը կարող է դառնալ Սիրիան:
Հաշվարկները, որ Թուրքիան կարող է թուլանալ պատերազմում, արդարացված չեն: Թուրքիան տարածքներ է վերցրել նույնիսկ այն ժամանակ, երբ պարտություն է կրել պատերազմում:

No comments: