Tuesday, August 16, 2011

Էրդողանը մտնում է Սադամի դերի մեջ եւ սպառնում ցեղասպանել. քուրդ պատգամավոր

News.am. 16-8-2011- Թուրքիայի վարչապետի՝ «դանակը ոսկորին է հասել» արտահայտությունից հետո քննադատական խիստ հայտարարությամբ է հանդես եկել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ քուրդ գործիչը մեղադրել է Էրդողանին՝ քրդական հարցը երկխոսության ու ժողովրդավարական միջոցով լուծելու փոխարեն ուժի կիրառումն ընտրելու համար։ «Էրդողանը կարող էր երկխոսության ճանապարհը պնդեր, սակայն նա պատերազմ հայտարարեց։ Սադամի կամ Միլոշեւիչի դերի մեջ մտնելը, զինվորական հագուստ հագնելն ու ցեղասպանության մասին սպառնալը սարսափելի է»,- ասել է Հասիփ Քափլանը՝ շեշտելով, թե «դանակը ոսկորին հասավ» արտահայտությունը հակասում է ժողովրդավարական քաղաքականության լեզվին։
Քուրդ պատգամավորը շեշտել է, թե իրավունքին հակառակ մարդկության դեմ հանցանքն ու անպատասխանատվությունը՝ կոտորածի կոչ է։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռամադանի տոնական ճաշի ժամանակ քննադատության էր ենթարկել PKK-ին եւ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը՝ սպառնալով, որ Ռամադանից հետո լրիվ այլ կերպ են վարվելու։

No comments: