Friday, August 26, 2011

Իրանցի «լրտեսները»` Իգդիրում

HayNews.am. 25-8-2011- Հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող Իգդիր քաղաքում լուսանկարներ անելու համար ձերբակալվել են Թուրքիայի մեկ Իրանի երկու քաղաքացիներ. վերջիններս նկարահանելիս են եղել քաղաքի բոլոր կարևոր պետական շինությունները, փոխանցում է CNNTurk-ը:
Ձերբակալվածները կասկածվում են «պետական անվտանգությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր պատրաստելու» մեջ կամ որ նույնն է` լրտեսության մեջ:
Լուսանկարները և տեսագրությունները հայտնաբերվել են թուրք-իրանական սահմանին, երբ կասկածյալները փորձել են մտնել Իրան: Տեղեկությունների մեջ մեծ թիվ են կազմել Թուրքիայի Ազգային անվտանգության կազմակերպությանն առնչվող նյութերը:

No comments: