Tuesday, August 16, 2011

Իրանը հերքում է Սիրիայում ռազմակայան կառուցելու մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - 16 օգոստոսի 2011 - Իրանը հերքում է նախորդ շաբաթ բրիտանական Daily Telegraph-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե Թեհրանը միլիոններ է հատկացրել Սիրիայում ռազմակայանի ստեղծման համար, հաղորդում է Press TV-ն: «Արևմտյան ԶԼՄ-ները մտադիր են հող նախապատրաստել տարածաշրջանի որոշ երկրներ ներխուժման համար»,-երեքշաբթի ասել է Իրանի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը: Ըստ նրա, արևմտյան ԶԼՄ-ները զգալի միջոցներ են հատկացնում հանրության ուշադրությունը եվրոպական երկրներում կատարվող խնդիրներից ու իրադարձություններից շեղելու համար:
Մեհմանփարասթը հորդորել է արևմտյան ԶԼՄ-ներին ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական երկրների խնդիրներին, հաղորդում է «Թրենդը»:
Ըստ պարբերականի, գործարքի համաձայն, Իրանը պետք է Սիրիային օգնի մշակել Լաթակիայի օդանավակայանի նոր ռազմական կառուցվածքը: Համաձայնագրի նպատակն է երթուղի բացել Իրանից դեպի Սիրիա ռազմական տեխնիկա առաքելու համար:

No comments: