Thursday, August 25, 2011

ԱՄՆ–ն Հայաստանին առաջարկում է ուժեղացնել վերահսկողությունը «Մելլաթ» բանկի նկատմամբ. Wikileaks

Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթերից մեկում անդրադարձ է կատարվում Հայաստանում գործող իրանական «Մելլաթ Բանկին»։
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, 2008-2009 թթ. ԱՄՆ-ը բազմիցս դիմել է ՀՀ իշխանություններին և առաջարկել ուժեղացնել վերահսկողությունը «Մելլաթ Բանկի» գործունեության նկատմամբ։ Մասնավորապես, փաստաթղթում նշվում է, որ 2008թ. հունվարին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը Վաշինգտոնին տեղեկացրել է, որ դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակիցները ՀՀ ԱԳՆ-ի հետ քննարկել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից «Մելլաթ Բանկի» գործարքների նկատմամբ լրացուցիչ վերահսկողություն սահամանելու հնարավորությունը:
Փաստաթուղթը վկայում է, որ 2009 թվականի ընթացքում ԱՄՆ դեսպանատունը հայկական կողմի առջև առնվազն 2 անգամ բարձրացրել է այդ հարցը:

No comments: