Saturday, September 3, 2011

100 մլն դոլարի փոխհատուցում` Թուրքիայում հայերի տարածքում կառուցված ամերիկյան ռազմաբազայի համար

HayNews.am. 2-9-2011- Ամերիկահայերը Կալիֆոռնիայի դատարան հայց են ներկայացրել` պահանջելով 100 մլն դոլարի փոխհատուցում իրենց նախնիներին պատկանող տարածքում գործող «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազայի համար, փոխանցում է թուրքական «Վաթան» պարբերականը:
Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Ադանա քաղաքի մոտակայքում տեղակայված ռազմաբազան պատկանում է ԱՄՆ-ին և համարվում է տարածաշրջանում ամենախոշորներից մեկը:
Տարածքը, որտեղ էլ կառուցվել է ամերիկյան ռազմաբազան, մինչ 1915-1923 թթ-ի Հայոց ցեղասպանությունը պատկանել է հայերի: Տարածքի տերերն են եղել Տիգրան էֆենդին և Կալինա հաթունը:
ԱՄՆ-ի քաղաքացիներ Ալեքս Բաքալյանը, Անահիտ Հարությունյանն ու Ռիտա Մահտեսյանն օրերս դիմել են Կալիֆոռնիայի դաշնային դատարան` պահանջելով փոխհատուցում 100 մլն դոլարի չափով:
«Վաթանի» տվյալներով, ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիայի իշխանություններին տեղյակ է պահել հայցի մասին, սակայն թուրքական կողմը հրաժարվել է պաշտպանությունից:
Նշենք, որ նախկինում հայերին է պատկանել նաև Թուրքիայի նախագահի նստավայրը` Չանքայան, որը գտնվում է մայրաքաղաք Անկարայում:

No comments: