Saturday, September 3, 2011

Իրանի ԱԳՆ Արեւմտայն Եվրոպայի վարչության պետ. Իրանի միջուկային աշխատանքները լիովին խաղաղ են

News.am. 2-9-2011- Իրանի ԱԳՆ Արեւմտյան Եվրոպայի վարչության պետ Հասան Տաջիկը անդրադառնալով Իրանի հրթիռային եւ միջուկային ծրագրի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարություններին ասել է. «Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային աշխատանքները լիովին խաղաղ բնույթ են ունեցել»:
ԻՌՆԱ գործակալությունը հղում անելով Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությանը, տեղեկացրել է, որ Իրանի ԱԳՆ Արեւմտյան Եվրոպայի վարչության պետը հինգշաբթի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վերջին հայտարարությունների վերաբերյալ հայտնել է. «Իրանի միջուկային խաղաղ ծրագրի մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (МАГАТЭ) զեկույցները դրա ապացույցն են, եւ մեր երկրի պաշտպանական բոլոր ծրագրերը եւս կանխարգելիչ բնույթ ունեն»:
Նա հավելեց. «Անշուշտ, ցանկացած հայտարարություն, որը հիմնված է ոչ իրատեսական տեղեկությունների վրա, կարող է նպաստել տարածաշրջանի ապակայունացմանը, ուստի խորհուրդ է տրվում նկատի ունենալով իրողությունները, խուսափել նման հայտարարություններից»:

No comments: