Tuesday, September 13, 2011

2011–ի ընթացքում 15 հազար հայաստանցի ՌԴ քաղաքացիություն կամ կացության իրավունք է ստացել

Tert.am. 12-9-2011- ԱՊՀ–ից գաստարբայթերները Ռուսաստանում ակտիվորեն կացության իրավունք են ձեռք բերում, «Ռիա նովոստիին» հայտնել է Новый Регион–ը։
Ռուսաստանի վիճակագրության ծառայության՝ ընթացիկ տարում դեպի Ռուսաստան արտագաղթի մասին տվյալները վկայում են, որ հետսովետական տարածքի երկրներից ՌԴ ամենաշատը ներգաղթում են Ուզբեկստանի բնակիչները։
Այդ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանի քաղաքացիություն կամ կացության իրավունք է ստացել 159 հազար մարդ։ Ներգաղթյալների հոսքի մեծ մասը նախկին ԽՍՀՄ միջինասիական երկրներից է։
Առաջին տեղում Ուզբեկստանն ու Ղրղըզստանն է՝ համապատասխանաբար 28,6 հազար և 19,9 հազար մարդ։ Մոտ 30 հազար մարդ Ռուսաստան է տեղափոխվել Հարավային Կովկասից և հատկապես Հայաստանից. Այստեղից ՌԴ է տեղափոխվել 15 հազար մարդ, իսկ մերձբալթյան պետություններից Ռուսաստան է գաղթել 1,6 հազար մարդ։ Հեռավոր արտասահմանից ամենաշատ ներգաղթյալներ կան Չինաստանից՝ 3 հազար մարդ, և Գերմանիայից՝ 1,9 հազար մարդ։

No comments: