Tuesday, September 13, 2011

Զինծառայությունը պետք է հայրենասեր, առողջ սերունդ պատրաստելու համար. Ժիրայր Սեֆիլյան

Tert.am. 12-9-2011- Facebook-ի իր էջում հերթական անգամ հայոց բանակի խնդիրներին է անդրադարձել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հիմնադիր-անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ «Զինծառայությունը մեր երիտասարդների համար պետք է պարտադիր լինի ոչ միայն ռազմարվեստին տիրապետելու, այլ նաև՝ հայրենասեր, հոգեպես և ֆիզիկապես առողջ սերունդ պատրաստելու համար»,- գրել է նա։
«Այսօր մեր բանակը կրկնօրինակում է տեխնիկական հզորության և մարդկային քանակի վրա հիմնված խորհրդային բանակին»,- նշել է նա:
Այս կարծիքին Սեֆիլյանի էջում շատերն են համաձայնել։ «Ցավոք սրտի, ճիշտ է ասված»,- նշել է օգտատերերից մեկը, իսկ մեկ ուրիշն առաջարկել է Իսրայելի օրինակով նաև կանանց ուսուցանել ռազմարվեստ։

No comments: