Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Հայաստանը հարևան է, Հայաստանում կա ժողովուրդ և ազգ: Նրանց մեջ կան և գիտակից մարդիկ: Բնականաբար, այս հակամարտությունը մի օր կավարտվի, ու մենք նորից կապրենք միասին: Այսօր Բաքվում ապրում է 30 հազար հայ, նշանակում է, որ միասին ապրել հնարավոր է»:
Դեսպանը նաև շեշտել է, որ «ադրբեջանական կողմն անում է հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերը»: Նրա կարծիքով` իրենց այս «խաղաղարար» նկրտումները պետք է սերմանել նաև Հայաստանում:
Հավելենք, որ մինչև 1988-ը` նախքան Սումգայիթի հայերի հայտնի ջարդերը, Ադրբեջանում բնակվում էին հարյուր հազարավոր հայեր, բայց ադրբեջանցիների հետ «խաղաղ» համակեցությունը երկար չտևեց: Այնպես, որ Բյուլբյուլօղլուի «հումանիզմով» լեցուն այս հայտարարության մեջ արժե միայն քարոզչական շերտեր փնտրել. ընդամենը ուզում են աշխարհին խաղաղության «ջատագով» երևալ ու ազատվել «ագրեսորի» պիտակից:
Ի դեպ, Բյուլբյուլօղլուն նաև հայտնել է, որ նախատեսում է այցելել Հայաստան:

No comments:
Post a Comment