Thursday, September 8, 2011

Թուրքիան Եգիպտոսի հետ ռազմական պակտ է ստորագրելու

News.am. 7-9-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`Եգիպտոս կատարելիք այցի ժամանակ ստորագրվելու է ռազմական եւ տնտեսական ալյանս: Այս մասին հաղորդում է իսրայելական Haaretz պարբերականը:
Էրդողանի` սեպտեմբերի 12-ի այցը Կահիրե կլինի Թուրքիայի վարչապետի առաջին այցը վերջին 15 տարվա ընթացքում: Նշվում է, որ ալյանսը ուղղված չէ Իսրայելի դեմ եւ միջոց չէ նրանից «վրեժ» լուծելու համար: Էրդողանը մտադիր է Թուրքիայի ազդեցության գոտում ընդգրկել այն տարածքները, որոնք դուրս են մնացել նրա ազդեցությունից վերջին տասնամյակների ընթացքում:
«Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք Եգիպտոսը թույլ չէր տալիս Թուրքիային միջամտել այն տարածաշրջանի գործերին, որոնք գտնվում էին Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի վերահսկողության ներքո: Այդուհանդերձ, նոր եգիպտական կառավարությունը հետաքրքրված է Թուրքիայի հետ տնտեսական եւ ռազմական կապերի զարգացմամբ»,-նշում է իսրայելական պարբերականը:

No comments: