Thursday, September 8, 2011

Նաբուկո նախագծի տապալման հետեւանքը

«Լրագիր» 7-9-2011- Եւ այսպես, Ռուսաստանն ու Գերմանիան զինել և գրեթե շահագործման են հանձնել Հյուսիսային հոսք գազատարը, որը թույլ կտա գազն Արևմտյան Եվրոպա տեղափոխել շրջանցելով ոչ միայն Ուկրաինան, այլև Լեհաստանը և Կենտրոնական Եվրոպայի մյուս պետությունները: Վարչապետ Վ. Պուտինը արտահայտվել է ենթադրյալ գազամուղերի այլընտրանքային երթուղիների մասին. “Որտե՞ղ են այդ բոլոր այլընտրանքային նախագծերը: Դրանք բոլորը թղթի վրա են: Իսկ Հյուսիսային հոսք ծրագիրը հաջողվել է կյանքի կոչել»:
Հյուսիսային հոսքի կառուցումը, որն առաջին հերթին կապահովի 27.5 մլրդ խմ գազի մատակարարումը, իրոք, լուրջ հայտ է Նաբուկոյի ձախողման համար, որով թուրքմենական ու ադրբեջանական գազը պետք է մատակարարվի Եվրոպա: Եթե անգամ Հարավային հոսքը, որը կարող է գցվել Սև ծովի տակով, չկառուցվի, ապա Ռուսաստանն արդեն հաստատել է գեոտնտեսական մրցակցություն վարելու իր ունակությունը:
Սակայն Նաբուկոյի ձախողումը կարող է հանգեցնել կասպիական գազի պաշարների “մասնատման”, այսինքն` թուրքմենական գազը մեծամասմաբ կուղղվի Չինաստան ու Պակիստան, իսկ ադրբեջանականը` ամենայն հավանականությամբ, մածամասամբ, ակամա ուղղվելու է Ռուսաստան:
Նաբուկոյի ձախողումը, “տեղականի”, այսինքն տարածաշրջանային նշանակության, բոլոր հնարավոր այլընտրանքներով հանդերձ, կարող է հանգեցնել դեպի Ռուսաստան ադրբեջանական գազի տեղափոխմանը, առավել ևս, որ դրա համար կան տեխնիկական հնարավորություններ եւ լրացուցիչ ներդրումների ու նոր գազատարի կառուցման կարիք չկա: Ադրբեջանական գազը ներմուծելու Ռուսաստանի հիմնական մրցակիցը Թուրքիան է, եւ այն, Թուրքիայի տարածքը հատելով, դժվար թե կարողանա հայտնվել Բալկաններում: Սակայն նավթի արդյունահանման ու արտահանման աստիճանաբար կրճատումը, որը կսկսվի 2014 կամ 2018 թ հետո, Ադրբեջանից կպահանջի գազի արտահանման ծավալների արագ աճ, այդ պատճառով “ռուսական տարբերակը” շատ հավանական է:
Ընդ որում, տվյալ “ռուսական տարբերակը” կարող է դանդաղեցնել Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալների աճը, քանի որ հյուսիսային ուղղությունն այնքան դինամիկ ու ծավալուն չէ, որքան արևմտյանը: Դա, անկասկած, կհանգեցնի ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը և կսահմանափակի ադրբեջանական գազի արդյունահանումը, որը կերկարաձգի այդ ռեսուրսի սպառման ժամկետը: Դրա հետ կապված, Նաբուկո ծրագիրը շատ բարենպաստ է Հայաստանի ռազմավարական շահերի համար, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Կովկաս-կասպիական տարածաշրջանում նավթագազային համալիրը դարձել է հարաբերական անվտանգության գործոն:
Իգոր Մուրադյան

No comments: