Tuesday, September 13, 2011

Նոր գործընթացներ՝ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ

Panorama.am. 12-9-2011- ԱՄՆ-ի մտադրությունը՝ Թուրքիայում տեղադրել հակահրթիռային պաշտպանության համակարգը, կարող է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի (ՌԼԿ) շուրջ նոր գործընթացների հանգեցնել: Այս մասին գրում է «Բաքիլիլար.ազ» լրատվական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ, փորձագետներն ենթադրում են, որ տեղի ունեցող զարգացումները կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանը հրաժարվի կայանը շահագործման հանձնել:
Պատճառներից մեկը, ըստ որի Ռուսաստանը երկարաձգում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման ժամկետը, դա ԱՄՆ-ի ծրագրերի շուրջ ստեղծված լարվածությունն է, ըստ որի պետք է հակահրթիռային պաշպանության համակարգ տեղադրել Եվրոպայում:
Մյուս կողմից, Մոսկվան հասկանում է, որ եթե դադարեցնի ռադար կայանի շահագործումը, ուրեմն նա չի կարող առաջարկել ԱՄՆ-ին՝ համատեղ ստեղծել հակահրթիռային պաշտապնության համակարգ և նա չի կարող պահանջներ ունենալ Վաշինգտոնի նկատմամբ՝ հրաժարվել այն ծրագրից:
Ակնկալվում է, որ ՌԼԿ-ի արդիականացումից հետո, Ռուսաստանը ԱՄՆ-ին հնարավորություններ կընձեռի համատեղ օգտագործել այն՝ հակահրթիռային պաշտպանության նպատակով:
Այնուամենայնիվ, հիմա, ամենայն հավանականությամբ, այդ ծրագրերը նա չի կարող իրականացնել: Բանն այն է, որ ԱՄՆ ծրագրել է Թուրքիայում տեղադրել հրթիռային ռմբակոծության նախազգուշացման ռադարներ: Այս համակարգն, ինչպես և ենթադրվում է, կուժեղացնի ՆԱՏՕ-ի պաշտպանական հզորությունը:
Ինչպես և ակնկալվում էր, Ռուսաստանը խիստ է արձագանքել այդ ծրագրին: Մասնավորապես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, որ հակահրթիռային պաշտպանական համակարգի անսահմանափակ ընդլայնումը կբերի նրան, որ Ռուսաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի:
«Վաշինգտոնի կողմից հակահրթիռային պաշտպանական համակարգի տեղադրումը Եվրոպայում կարող են Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի համար սպառնալիք հանդիսանալ: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ամերիկա-ՆԱՏՕ համակարգի նպատակը Ռուսասատանը չէ»,- ՌԴ ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերել պարբերականը:

No comments: