Thursday, September 15, 2011

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար կտրվեն հարկային արտոնություններ

News.am. 15-9-2011- Իրան-Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի Հայաստանի տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ պետք է սահմանվեն հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն այդ նպատակով հատուկ օրինագիծ է ներկայացրել կառավարությանը: Այն կքննարկվի սեպտեմբերի 15-ի նիստի ընթացքում, որից հետո կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:
էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման նպատակով Իրանի Արտահանման Զարգացման Բանկը տրամադրել է 83 մլն եվրո վարկ (տարեկան տոկոսադրույքը՝ CIRR+1, մարման ժամանակաշրջանը՝ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո հինգ տարվա ընթացքում), եւս 25 մլն եվրո Հայաստանը կտրամադրի համաֆինանսավորման կարգով:
էլեկտրահաղորդման գծի կառուցումը ամբողջությամբ իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը:

No comments: