Thursday, September 15, 2011

Էրդողանը հանդիպել է Եգիպտոսի քրիստոնյաների հետ

Tert.am. 15-9-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրե կատարած այցի շրջանակում հանդիպել է Եգիպտոսի ղպտի քրիստոնյաների առաջնորդ Հայր Շենուդայի հետ։
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթը, հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, փոխվարչապետ Բաքիր Բոզդաղը, կրոնական հարցերով վարչության պետ Մեհմեդ Գյորմեզը և «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Նուրեթթին Ջանիքլին։
Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվել են նվերներով, իսկ Էրդողանը Հայր Շենուդային հրավիրել է Թուրքիա։

No comments: