Tuesday, September 13, 2011

Իրանի նախագահը կմեկնի Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի նստաշրջանին

HayNews.am. 13-9-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որն ացկացվելու է Նյու Յորքում: Ըստ Fars գործակալության` այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Հիշեցնենք, որ Ահմադինեջադի անցյալ տարվա ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում ավարտվեց սկանդալով: Նա հայտարարեց, թե ԱՄՆ նախագահի աշխատակազմը մասնակցություն է ունեցել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը: Դրա պատճառով ԱՄՆ պատվիրակությունը լքեց նիստերի դահլիճը` հենց Ահմադինեջադի ելույթի ընթացքում:

No comments: