Wednesday, September 14, 2011

Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Արցախի դրոշը հպարտորեն կծածանվի ողջ աշխարհում. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն շնորհավորական նամակ է ուղարկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ ԼՂ անկախության 20–ամյակի կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի նախագահ Սահակյան, շնորհավորում եմ Ձեզ և ԼՂՀ–ի՝ Արցախի ժողովրդին՝ անկախության տարեդարձի կապակցությամբ։ Այս՝ 20–րդ տարեդարձն ազատության համար ձեր պայքարում մեկ այլ կարևոր փուլ է խորհրդանշում։ 1991թ. սեպտեմբերի 2–ին Արցախի ժողովուրդը հայտարարեց անկախ և ազատ պետություն կառուցելու մտադրության մասին, և նրանք աննկուն էին այդ առաքելության մեջ։ Դուք հաջողությամբ պաշտպանել եք ձեր երկիրը՝ ռազմական ագրեսիայից.... Ձեր արդար գործի հանդեպ անհողդողդ հավատը և գովելի համառությունը նորանոր հաղթանակների հանգեցրեց՝ պատերազմից քայքայված տնտեսությունը վերականգնելու, ժողովրդավորությունն ամրապնդելու և հետագա զարգացման և բարգավաճման համար ամուր հիմքեր ստեղծելու հարցում....Ես խորապես գնահատում եմ Ձեր կառուցողական մոտեցումը և շարունակական աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունություն հարցում և վստահեցնում եմ Արցախի անվտանգության և զարգացման հարցում մեր հստակ նվիրվածությունը.... Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Արցախի դրոշը հպարտորեն կծածանվի ողջ աշխարհում՝ որպես Ձեր ժողովրդավարական երազանքի իրականացման վկայություն»։ Այս մասին հաղորդում է Asbarez.com կայքը։

No comments: