Sunday, September 25, 2011

Արցախում պատերազմի հավանականությունը փոքր է. ռուս փորձագետ

HayNews.am. 24-9-2011- Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի շուրջ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն չկա: Նման կարծիք է Ежедневный Журнал էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում հայտնել ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը` վերլուծելով Հարավային Կովկասում պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունները:
Փորձագետն ընդգծել է. «Հայկական դիվանագիտությունը նախորդ տարի ամռանը լուրջ դիվանագիտական հաղթանակ տարավ, երբ երկարագձեց երկրում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը, իսկ Ռուսաստանն էլ պարտավորվեց ապահովել Հայաստանի անվտանգությունը ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում: Ֆորմալ առումով, դա նշանակում է, որ Ռուսաստանը նոր ռազմական գործողությունների դեպքում պաշտպանելու է Հայաստանին»:
Ըստ Գոլցի`Ռուսաստանը բազմակողմանի և լայն հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ինչը նշանակում է, որ պատերազմի դեպքում Հայաստանին պաշտպանելու պարտավորությունը Ռուսաստանի իշխանություներին ծայրահեղ բարդ իրավիճակի մեջ կգցի. «Ուստի ռուս դիվանագետները և անձամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ջանում են անել ամեն բան, որպեսզի որևէ ռազմական ընդհարում տեղի չունենա»:

No comments: