News.am. 24-9-2011- Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում ստեղծված իրադրությունը հետազոտելու եւ խնդիրների լուծման համար ուղիներ գտնելու նպատակով Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության Նախաձեռնողական խումբը դիմել է ադրբեջանական հասարակությանը, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:Հայտարարության մեջ ասված է. «Մեր ինքնավար տարածքը մեզանից վանում ենք, կարծես մոռացել ենք այն, մեր եղբայրներին եւ քույրերին բախտի քմահաճույքին ենք թողել: Տարրական օրենքները եւ կանոնները այնտեղ չեն հարգվում: Այնտեղ յուրաքանչյուր շրջան իր խանը, իր հրամանատարը, իր առաջնորդն ունի»:
Ըստ հայտարարության հեղինակների, շրջանը դատարկվում է, եւ դրա ծանր հետեւանքները իրենց գլխին են գալու: «Այդ վտանգավոր գործընթացների դեմն առնելու համար դեմոկրատական շարժումը ծայրամասերից ենք սկսելու: Սեպտեմբերի 25-ին ժամը 12-ին Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը իր շտաբում քննարկելու է նախիջեւանյան ընդհանուր իրադրությունը: Հրավիրում ենք բոլոր բարեկամներին եւ դեմոկրատներին»,- մեջբերում է «Ազադլըգ»-ը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment