Thursday, September 22, 2011

Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂ հարցի կարգավորմամբ. քաղաքագետ

Tert.am. 22-9-2011- «Ռուսաստանը շահագրգռված չէ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որովհետև դրանով նա պահպանում է իր ազդեցությունը թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գլոբալացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Tert.am-ի հարցին, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել առաջիկայում ԼՂ կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով, որ թե Ադրբեջանը, թե Հայաստանը մտնում են ընտրական փուլ, քաղաքագետը պատասխանեց. «Սպասել լուրջ փոփոխությունների մոտ ժամանակներս, հնարավոր չի, անիմաստ է: Այո, մենք մտնում ենք ընտրական շրջան»:
«Իմ կարծիքով՝ բանակցային գործընթացը հաճախ խափանվում է, երբ այս կամ այն դրսի ուժերը պարբերաբար նպատակ են դնում արհեստական արագացնել խնդրի լուծումը։ Երբ դա անում է Ադրբեջանը, հասկանում ենք, բայց ես չհասկացա, թե Դմիտրի Մեդվեդևը ինչու էր ուզում արագացնել հարցի լուծումը։ Գուցե ընտրությունների համար... Արհեստական արագացումը միշտ կբերի նրան, որ հարաբերությունները կփչանան թե շփման գծում, թե բանակցություններում, ինչպես նաև կլարվի իրավիճակը Հարավային Կովկասում»,- կարծիք հայտնեց Ստեփան Գրիգորյանը՝ ավելացնելով, որ այդ արհեստական արագացումներն էին պատճառը, որ կողմերը կոշտացրին իրենց դիրքորոշումը, ինչը, ըստ նրա, տրամանաբական է:

No comments: